Yerkir.am-ը գրում է.
Արդյո՞ք ընդունելի է, որ ամուսնությունները գրանցելու համար ՔԿԱԳ աշխատակցին հրավիրում են ռեստորան: Այս հարցն այսօր բարձրացրեց Արտաշատ քաղաքի ՔԿԱԳ բաժնի պետը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ: «Եթե գնում են եկեղեցի, ապա կարող են նաև մեզ մոտ գալ»,- ասաց նա: Մինչ հարցին պատասխանելը նախարարը խոսքը տվեց ՔԿԱԳ գործակալության պետ Արգամ Ստեփանյանին: Նա ասաց, որ ուսումնասիրել է միջազգային փորձը, դա պետության կողմից տրվող վճարովի ծառայություն է, որն ընդունված է շատ երկրներում: Եվ այս դեպքում տուրքը եռապատիկ անգամ ավելի բարձր է, քան հենց ՔԿԱԳ գրասենյակում կատարելու դեպքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/72777.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



