Life.panorama.am-ը գրում է.

5 գործողություն, որ պետք է անել քնելուց առաջ` առավոտյան գեղեցիկ տեսք ունենալու համար

Գիշերը օրգանիզմը վերականգնվում է։ Արդյոք ձեր գործողություններով օգնո՞ւմ եք օրգանիզմին վերականգնվել։

Քնելուց առաջ կատարվող գեղեցկության մի քանի  ծիսակարգեր կարևոր նշանակություն են ունենում առողջ, գեղեցիկ տեսք ունենալու համար։

Ներկայացնում ենք 5 կարևոր գործողություն, որ պետք է կատարել քնելուց առաջ, եթե ցանկանում եք գեղեցիկ տեսք ունենալ առավոտյան։

1․Դիմահարդարման հեռացում․ քնելուց առաջ պարտադիր մաքրել դիմահարդարումը։ Եթե չեք սիրում հաճախ լվացվել, օգտագործեք մաքրող քսուկներ և հեռացրեք ողջ դիմահարդրումը։

2․Մաքրող դիմակներ․ սա շատ կարևոր է հատկապես զգայում մաշկ ունեցողների համար։ Մաքրող դիմակի օգտագործումը երեկոյան առավել նպատակահարմար է, քանի որ այն առավել երկար ժամանակ է ունենում գիշերվա ընթացքում ներծծվել և տալ առավելագույն արդյունքներ։

3․Աչքերի շուրջ մաշկի մշակում․քնելուց առաջ աչքերի շուրջ նուրբ մաշկին պետք է քսել կրեմ։ Անգամ եթե դեռ երիտասարդ եք և մաշկն առաձգական է, աչքերի մաշկի համար նախատեսված կրեմները շատ կարևոր են հետագայի համար։ Այս հատվաքում մաշկի խոնավեցումը կանխում է կնճիռների առաջացումը։ (կարող եք կարդալ նաև՝ Ինչպե՞ս տնային պայմաններում պատրաստել աչքի կրեմ և ազատվել կնճիռներից)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել