Ոստիկանությունն ուսումնասիրել է դերասան Կարեն Մկրտչյանի կողմից գումարներ հափշտակելու վերաբերյալ հոդվածները168.am-ը գրում է.

168.am-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվել էր՝ ի՞նչ ընթացք է ստացել դերասան Կարեն Մկրտչյանի կողմից գումարներ հափշտակելու վերաբերյալ հոդվածների ուսումնասիրությունները: Ի պատասխան մեր գրավոր հարցման, ոստիկանությունից պատասխանել են. «Կարեն Մկրտչյանի կողմից խաբեությամբ գումարներ հափշտակելու վերաբերյալ էլեկտրոնային մի շարք պարբերականներում և «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված հոդվածները ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ուսումնասիրվել են։ Հաշվի առնելով, որ էլեկտրոնային մամուլում հրապարակված հոդվածների հեղինակներ, «ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերեր Գևորգ Ալեքսանյանը և Նարեկ Գաբրիելյանը հանդես են եկել կեղծ անուններով, ուստի նրանց անձը հնարավոր չէ նույնականացնել։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել