khorenAraratnews.am-ը գրում է.

Երեկ Մշակույթի նախարարությանը շուրջ 54 մլն դրամ գումար հատկացվեց` սեպտեմբերի 21-ի համերգը կազմակերպելու համար: Այս հարցը սոցիալական ցանցերում մեծ քննարկումների տեղիք տվեց: Araratnews.am-ը զրուցել է ազգագրագետ Խորեն Գրիգորյանի հետ, ով ևս ունի քննադատելու իր պատճառները:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք երևույթն ընդհանրապես:
-Տոները հասարակական նշանակություն ունեն ու հենց հասարակական կարգավորմանն ուղղված միջոցառումներ են: Տոներից իրենց առանձնահատուկ տեղն ունեն պետական նշանակության տոները, որոնք խորհրդանշում են պետական միավորի զարգացումն ու նոր ձեռքբերումները, իսկ տոների միջոցով այս ամենը արժևորվում է: Սա որպես նախաբան: Հիմա անցնենք մի հետաքրքիր տեղեկատվության, որին օրերս տեղյակ դարձանք: Պարզվում է ՀՀ կառավարությունը հաշվարկել է ու գտել, որ «հայ ազգը» ունի ավել 54 միլիոն դրամ` Անկախության օրը նշելու համար:
Նախ նշենք, որ անցյալ տարիների փորձը ցույց է տալիս, որ Տոների կարգավորող հանձնաժողովում մեր հերոս՝ մշակույթի նախարարը, որպես այս պատվելի օրն ազգիս ուրախացնելու համար՝ մամալյուբաների ու նունեեսայանների համար կոպեկ չի խնայի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել