Times.am-ը գրում է.

Սեպտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Վայոց Ձորի մարզ։
Եղեգնաձորում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ մարզի ակտիվի՝ համայնքների ղեկավարների, մարզպետարանի ղեկավար աշխատակիցների, կրթական հաստատությունների տնօրենների, Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոսների և ուսանողների հետ։

Պատասխանելով ներկաների հարցերին՝ Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասնորեն անդրադարձավ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Արտգործնախարարը խոսեց Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագրին Հայաստանի միացման գործընթացից։ Նախարար Նալբանդյանը պատմեց հարևան երկների հետ հարաբերությունների մասին, անդրադարձավ Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել