Մեզ սոված ընդդիմադիրներ պետք չեն...

Ֆլեշմոբերի կլուտուրան հասավ Հայաստան ու աստիճանաբար ցածր մակարդակից բարձրացավ, հիմա կարող եմ ասել, որ մարդիկ Ֆլեշ մոբերին ավելի հարգանքով են վերաբերվում ու փորձում են որակ ապահովել: Այս Ֆլեշ մոբերը պետք է համացանցի տարածքից դուրս գան ու ինչ որ լավ բանի ծառայեն իրական կյանքում:

Ասել եմ ու կասեմ, ամեն ինչ էժանացնելու ու զրոյին հավասարեցնելու «արվեստի» առաջատարները մենք ենք: Հացադուլը, որը ժամանակին լուրջ երևույթ էր, այժմ 0 է:Մարդը հացադուլ էր նստում իրան ուշադրություն էին դարձնում, փորձում էին ինչ-որ բանով օգնել, հիմա այնքան է էժանացվել, որ Պ. Հայրիկյանի մասին գրեթե չեն խոսում ու չեն էլ իմանում այդ մարդը հաց ուտում է, չի ուտում: Այնպիսի իրավիճակ է, որ կարող ես հանգիստ ասել հացադուլ եմ անում, բայց տունը լավ հաց ուտես ու դա ոչ մեկին չի հետաքրքրի:

Թուրքիայի կողմից իրականացված հայերի ջարդերի 100 ամյակին ընդառաջ ցեղասպանությունները նոր թափ են հավաքում: Պատմությունը կրկնվելու սովորություն ունի ու մարդիկ այնքան չդատապարտեցին 1915 թվականի ցեղասպանությունը, որ պատմությունը կրկնվեց: Մարդիկ կրկին սկսեցին իրար կոտորել: Երեկ երթ էր ու այդ երթը գաղափարական էր, պետք է մարդիկ հասկանան, որ ամեն վատ բան դատապարտելի է ու պատժվում է:

Երեկ սեպտեմբերի 11-ն էր, ԱՄՆ հասարակ բնակչության համար ողբերգական մի օր: Չեմ ասում ԱՄՆ-ն մեղավոր էր, թե իրականում Բեն Լադենը դա արեց, այստեղ անմեղ զոհերն էին, որ տուժեցին, հանգստություն նրանց հոգիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել