Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ սեպտեմբերի 21-30-ը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 69-րդ նստաշրջանին իր մասնակցությունը խափանվել է:
Վրաստանում լուրջ իշխանական ճգնաժամ է. խորը հակասություններ կան նախագահի ու վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջև:
Վերջին վեճը պայմանավորված էր այն հանգամանքով, թե նրանցից ո՞վ պետք է ներկայացնի երկիրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 69-րդ նստաշրջանում:
Ի վերջո, իշխանական էլիտան ու այս իշխանության ՙՙկնքահայր՚՚ Բիձինա Իվանիշվիլին նախագահ Մարգվելաշվիլուն դրեցին ՙՙխաղից դուրս՚՚ վիճակում:
Հիմա Վրաստանի գործող նախագահն, ով, առանց այդ էլ, սահմանադրական սահմանափակ լիազորություններ ունի՝ կանգնել է լուրջ երկընտրանքի առաջ. վերածվել ՙՙանգիական թագուհու՚՚ կամ հեռանալ պաշտոնից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=715893198460227&set=np.34055964.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



