Araratnews.am-ը գրում է.
Սպիտակ տունը հույս ունի, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը մոտակա օրերին որոշում կընդունի, որով իր աջակցությունը կհայտնի «Իսլամական պետության» դեմ Բարաք Օբամայի որդեգրած քաղաքականությանը: Այս մասին հաղորդել նախագահի խոսնակ Ջոշ Էռնեստը:
«Մեզ անհրաժեշտ է ավելացնել Սիրիական ընդդիմությանը ցուցաբերվող աջակցությունը, սակայն դրա համար անհրաժեշտ է Կոնգրեսի աջակցությունը: Մենք կցանկանայինք, որ Կոնգրեսն այդ կետն ավելացնի ներկայիս բանաձևին», – նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Սպասվում է, որ հիշյալ օրինագիծը քննարկվելու է արդեն հաջորդ շաբաթ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հեռուստաելույթով, որի ժամանակ անդրադառնալով «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին, չի բացառել, որ Միացյալ Նահանգները կարող է օդային ռմբակոծություններ իրականացնել Սիրիայում՝ իսլամիստների դիրքերի ուղղությամբ։
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ