Replik.am-ը գրում է.

ԱՄՆ-ը և Եվրոմիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականության շրջանակներում մտադիր են արգելել աշխարհի խոշորագույն նավթային ընկերություններին միջոցներ ներդնել Ռուսաստանում նավթի նոր աղբյուրներ փնտրելու գործում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը` հավելելով, որ խոսքը վերաբերում է մի քանի միլիարդ դոլարի:

Գործակալությունը, հղում անելով միանգամից երեք անկախ աղբյուրների, գրում է պատժամիջոցների նոր փաթեթում ընդգրկված են ամերիկյան և եվրոպական նավթային հսկաներ, որոնք համագործակցում են Ռուսաստանի հետ:

Եթե պատժամիջոցների մասին որոշումը ընդունվի, ապա դրանց թիրախում կհայնտվեն այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Exxon Mobil-ը, British Petroleum-ը, Shell-ը, Total-ը, Statoil-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել