«Մենք հարմարվող ժողովուրդ ենք, հասկանում ենք, որ պետությունը բանակ է պահում». Չինարի գյուղապետLife.panorama.am-ը գրում է.

Ամռան ամիսներին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, դիվերսիոն փորձերից, գյուղերի ուղղությամբ խոշոր տրամաչափի զինատեսակներով կրակոցներից հետո, ակտիվացման սահմանամերձ գյուղական համայնքներին հրատապ աջակցելու քննարկումները: Այդ օրերին կառավարության ներկայացուցիչներ, հասարակական խմբեր, պատգամավորներ եղան Տավուշի մարզում, տեղում ծանոթանալու խնդիրներին և հստակեցնելու նրանց օգնելու տարբերակները: Այս ընթացքում առանձին խմբեր մասնավոր նախաձեռնությամբ աջակցեցին կրակոցներից տուժած որոշ ընտանիքներին: Այսօր դրան ֆինանսական տեսքով գումարվեց կառավարության աջակցությունը: Գործադիրը 147 մլն դրամ հատկացրեց սահմանամերձ համայնքների խնդիրներ լուծմանը: Սահմանամերձ գյուղերից  Չինարին, որը տևական ժամանակ հակառակորդի կրակահերթի տակ էր, ունի մի շարք խնդիրներ:

Գյուղապետ Սամվել Սաղոյանը Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ վարչապետի, կառավարության անդամների այցելության ժամանակ բարձրացրել է ոչ միայն իր գյուղի խնդիրները, այլև այնպիսի հարցեր, որոնց առնչվում են սահմանամերձ բոլոր գյուղերը: «Այստեղ ամենակարևորներից է աշխատատեղերի հարցը: Մենք դա բարձրացրել ենք վարչապետի այցի ժամանակ: Իրապես դա լուրջ խնդիր է, այսօր գյուղացին իր գյուղմթերքի իրացնելու խնդիր ունի, գործազրկության հարց կա»,-ասաց Սամվել Սաղոյանը: Առաջարկ է եղել հարկային արտոնություններ տալ սահմանամերձ գյուղերում աշխատող ընկերություններին:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել