Նոր մանրամասներ հայ-թուրքական սահմանը հատած անձի մասինArmnewsTV.am-ը գրում է.

Արարատի մարզի Արարատ գյուղում բոլորը գիտեն` համագյուղացիներից Ռաֆիկն ու Կարոն սահմանախախտի են բռնել: Սահմանն անցած, իրենց Աֆղանստանի քաղաքացի կոչած սահմանախախտի մասին մանրամասները արդեն որերորդ անգամ պատմում են գյուղում արդեն հերոսներ հռչակվածները:

Կարոն ու Ռաֆիկը խոտհունձը թողել ու սահմանախախտի հետեւից են ընկել: Գյուղացիները միանգամից կռահել են, սահմանային այդ հատվածում անծանոթը կարող է լինել հակառակ կողմից:

Արարատցիներն իմացած բոլոր լեզուներով փորձել են խոսել սահմանի այս կողմն անցածի հետ, որևէ բան պարզել: Նրա լեզուն այդպես էլ չհասկանալով` զանգել են համայնքապետին, հենց նրա խորհրդով էլ դեպքի մասին տեղեկացրել են մոտակայքում տեղակայված ռուսական զորամասի հրամանատարությանը:

Ազգային անվտանգությունն արդեն տարածել է նաեւ սահմանախախտի լուսանկարը: 1988 ծնված Ֆարիդ Սատարայի ինքնությունն ու սահմանը խախտելու հանգամանքները պարզում է Ազգային անվտանգությունը: Իսկ Ռաֆիկն ու Կարոն ցուցաբերած զգոնության ու խիզախության համար պարգեւատրվել են:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել