Lurer.com-ը գրում է.

Պարաօլիմպիկ խաղերի չեմպիոն Օսկար Պիստորիուսը կանխամտածված չի սպանել իր ընկերուհուն` Ռևա Ստենկամփին: Այս մասին հայտարարել է դատավոր Տոկոզիլե Մասիպը:

Դատավորի խոսքով՝ մարզիկի մեղավորությունն այդպես էլ չի ապացուցվել: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:

Վերջնական վճիռը դատավորը կկայացնի վաղը:

Հիշեցնենք, որ 2013թ-ի փետրվարի 14-ին Պիստորիուսը կրակել էր ընկերուհուն իր իսկ տանը՝ կարծելով, թե վերջինս կողոպտիչ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել