1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ի կողմից ցանկացած ռազմական գործողություն Սիրիայի տարածքում, որը կլինի առանց իշխանությունների հետ համաձայնեցնելու, կգնահատվի որպես ագրեսիա: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է Սիրիայի ազգային հաշտության հարցերով նախարար Ալի Հայդարը:
«Ցանկացած գործողություն, որը կիրականացվի առանց Սիրիայի կառավարության հետ համաձայնեցնելու, կընկալվի որպես հարձակում Սիրիայի վրա»,- ասել է Հայդարը լրագրողներին: Այնուամենայնիվ, նա հրաժարվել է մեկնաբանել, թե որոնք կլինեն պատասխան քայլերը արաբական պետության կողմից:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1425413.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել