Araratnews.am-ը գրում է.
Այսօր ադրբեջանական և ռուսական կայքերը տարածել էին հայտարարություն, որ «Էյր Արմենիա» ավիաընկերության պարտքերի պատճառով սեպտեմբերի 21-ից կդադարեցվեն թռիչքները Հայաստանից դեպի Ռուսաստան:
Araratnews.a-ը կապ հաստատեց «Էյր Արմենիա»-ի հետ ճշտելու ՝ համապատասխանում է այս տեղեկատվությունը իրականությանը, ոչ:
«Էյր Արմենիա» ընկերության մարկետինգի բաժնի մենեջերը հերքեց չվերթները դադարեցնելու մասին լուրը: Նա ասաց, որ ընկերությունը ունեցել է 400 հազար դոլարի պարտք և 700 հազար դոլարի ընթացիկ պարտք:
«Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիային փոխանցվող մեր գումարները մոտավորապես մեկուկես ամիս առաջ սկսեցին մեզ հետ վերադառնալ: Պատճառն այն է, որ այն բանկը, որտեղ որ գտնվում էր իրենց հաշիվները ու այդ բանկի հաշիվները տրամադրվել էին մեզ, որ փոխանցումներ կատարենք, այժմ գտնվում էն ԱՄՆ-ի և Եվրոպայի սանկցիաների տակ: Այդ իսկ պատճառով գումարները սկսեցին վերադառնալ մեզ»,-ասում է մենեջերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



