Վերջին իրադարձությունները վկայում են այն մասին, որ մեր իրականությունում այլընտրանքի անունը ԲՀԿ-ից կդառնա ՀՅԴ:
Ուշագրավ է, որ քառյակի հանդիպումից և որոշ տարաձայնություններից հետո, տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետևոսյան Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Այս սիրավեպը նոր չէ, սակայն այդպես ցուցադրական երբեք չի եղել: Սա ակնարկ էր այն մասին, որ իրենք առանց ՀՅԴ-ի էլ են ուժ ներկայացնում ու ՀՅԴ-ն հանգիստ կարող է հեռանալ:
ՀՅԴ-ի հեռանալուց կամ կստեղծվի ՀՀԿ և ՀՅԴ կոալիցիա, իսկ ՀՅԴ-ին քառյակում կփոխարինի ՕԵԿ-ը. կամ էլ ՀՅԴ-ն որպես այսպես ասած այլընտրանք առանձին հանդես կգա:
ՀՅԴ-իհեռանալուց հետո քառյակը կթուլանա կուտակայինի հարցում, որովհետև այդ բացը լրացնում է ՀՅԴ-ն,իսկ ՕԵԿ-ի դատարան դիմելու ամբիցիաները ամենայն հավանականությամբ պետք կգան քառյակին:
ՀՅԴ-ի հայտարարություններն էլ թույլ են տալիս եզրակացնել, որ բաժանումը սարերի ետևում չէ:



