
1. Սեպտեմբերի 11-ին Առևտրի համաշխարհային կենտրոնի և Պենտագոնի վրա իրականացված ահաբեկչական հարձակումների, ինչպես նաև Շենքսվիլում ընկած մյուս ինքնաթիռի անկման հետևանքով զոհվել է մոտ 3000 մարդ, որոնցից 400-ը ոստիկաններ ու հրշեջներ էին:
2. Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը առաջին գրոհը չէր Առևտրի համաշխարհային կենտրոնի վրա: 1993 թվականին իրականացված ահաբեկչության արդյունքում զոհվել էր 6 մարդ:
3. Սովորաբար, մեկ աշխատանքային օրվա ընթացքում ԱՀԿ-ում գտնվում էր մինչև 50000 աշխատակից և ևս 40000 այցելուներ էին լինում:
4. Փրկարարական և 1.8 միլոն տոննա փլատակները մաքրելու օպերացիաները տևեցին 9 ամիս:
5. United Flight 93 չվերթի ուղևորները տեղեկացել էին մյուս ահաբեկչական գործողությունների մասին և փորձել էին հետ գրավել ինքնաթիռը ահաբեկիչներից, ինչի արդյունքում ահաբեկիչները ինքնաթիռը ուղղել էին դեպի երկիր և այն ընկել էր Փենսիլվանիայի դաշտերից մեկը վրա՝ չխոցելով մինչ օրս անհայտ մնացած իր թիրախը:
6. Առևտրի համաշխարհային կենտրոնի վրա գրոհից անմիջապես հետո կազմակերպվեց օնլայն հեռարձակում, իսկ Պենտագոնի վրա կայացած հարձակման տեսագրությունները չէին հանրայնացվում մինչև 2006 թվական:
7. Չնայած, որ Նյու Յորքի ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունն ունեին գործողությունների իրենց պլանները, բայց այս երկու դեպարտամենտներրը չունեին մշակված գործողությունների պլան՝ խոշոր պատահարների համար:
8. 2001 թվականին, Նյու Յորքում հակահրդեհային պրոցեդուրաները պարտադիր էվակուացման էին ենթակա միայն այն հարկերը, որոնք անմիջականորեն գտնվում էին հրդեհի օջախի հարևանությամբ; Այսպես, երբ առաջին ինքնաթիռը հարվածեց առաջին աշտարակին, երկրորդ աշտարակի անձնակազմին հրահանգեցին մնալ իրենց աշխատատեղերում:
9. Սեպտեմբերի 11-ը ամերիկյան հողի վրա հակառակորդի կողմից իրականացված ամենամահաբեր եզակի գործողությունն է;
10. Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակների փլուզման արդյունքում գոյացած փլատակների միջից 18 մարդ են փրկել:
11. Հետտրավմատիկ սթրեսսը սովորական երևույթ է Սեպտեմբերի 11-ից տուժածների և փրկարարական աշխատանքներին մասնակցած մարդկանց շրջանակում, իսկ կենտրոնի ներսում և մոտակայքում գտնված մարդկանց շրջանակներում բարձր է աստմայի ու շնչառական այլ հիվանդությունների ցուցանիշը: