1 Մոզամբիկ

Աշխարհում միակ ազգային դրոշը, որի վրա հնարավոր է ժամանակակից գրոհային հրացան տեսնել:
ԱԿ-47-ը խորհրդանշում է պաշտպանությունն ու զգոնությունը մի երկրիում, որը մեկ տասնամյակից ավելի է ինչ պաշարված է քաղաքացիական պատերիազմով:
2 Հավայան կղզիներ

Չնայած Հավայան կղզիների տարածքը երբեք չի պատկանել Բրիտանական կայսրությանը, այնուամենայնիվ, այն մինչև այսօր իր վրա Բրիտանիայի դրոշի պատկերն է կրում:
Ասում են, որ երբ ճանապարհորդ հետազոտող Ջորջ Վանկուվերը Քամեհամեհա թագավորին էր նվիրել բրիտանական դրոշը« նրան այն այնքան էր դուր եկել, որ որոշել էր դրա պատկերն օգտագործել Հավայան կղզիների պետական խորհրդանշանի պաշտոնական դիզայնի մեջ:
3 Դրնիս
Խորվաթական փոքրիկ Դրնիս քաղաքը 2000թ.-ին Սբ. Ռոքի այս պատկերը քաղաքի խորհրդանշանի մեջ օգտագործեց:
Քրիստոնեական լեգեդնի համաձայն նկարում պատկերված փոքրիկ շնիկը փրկել է Սբ. Ռոքին` նրա վերքերը լիզելով ու նրան հացի կտոր տալով:
4 Նեպալ
Աշխարհում միակ դրոշը, որի կառուցվածքը քառակողմ չէ:
5 Հյուսիսկովկասյան էմիրություն

1917-22թթ.-ի ռուսական քաղաքացիական պատերազմի ընթացքում ընդամենը 6 ամսվա կյանք ունեցող Հյուսիսկովկասյան Էմիրությունների փոքրիկ հանրապետության դրոշի` աստղերով ու նորալուսնի համադրությամբ պատկերը ժպտացող դեմքի տեսք ուներ:
6 Սիցիլիա

Սիցիլիայի դրոշի վրա երեք ոտքեր են պատկերված, որոնք խորհրդանշում են կղզու երեք անկյունները:
Դրոշը պետական խորհրդանիշ է ընդունվել 1282թ.-ին, Մեն կղզու նմանատիպ դրոշից շատ ավելի տարիներ առաջ:
7 Բերմունդիան կղզիներ
Բերմունդյան դրոշի կարմիր ֆոնի վրա կարելի է տեսնել բրիտանական դրոշի պատկերն ու 17-րդ դարում ծովակալ Ջորջ Սոմերսի կողմից փոթորկի ժամանակ նավակոծության ենթարկված նավի պատկերով զինանշան:



