Aroxj.am-ը գրում է.
Երեխային կրծքից կտրելու գործընթացը ամենաբարդ, բայց ամենակարևոր փուլերից է, որի ժամանակ մայրիկները պետք է օգնեն իրենց բալիկներին հաղթահարել այդ փուլը: Որքան կրծքով կերակրելը ու մայրական կաթով սնվելը կարևոր է երեխայի ճիշտ ու առողջ զարգացման համար, նույնքան էլ մայրական կաթից կտրելը կարևոր է երեխայի հետագա աճի համար: Դրա համար շատ կարևոր է կրծքով կերակրման փուլը և դրանից ժամանակին և ճիշտ եղանակով կտրելը: Aroxj.am-ը զրուցել է մանկաբույժ Աննա Դանիելյանի հետ և պարզել, թե երբ , ինչու և ամենակարևորը ինչպես անել դա:
Aroxj.am -Որքան ժամանակ պետք է երեխան կրծքով կերակրվի, մինչեւ որ տարիքը եւ ինչու:
Աննա Դանիելյան, մանկաբույժ Երեխայի կրծքով կերակրումը պետք է սկսել ծնվելուց անմիջապես հետո և շարունակել մինչև 2 տարեկան կամ ավել հասակը: 0-6 ամսական հասակում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս բացառապես կրծքով սնուցում, որի ընթացքում երեխան սնվում է միայն ու միայն կրծքի կաթով: 6 ամսեկան հասակից հետո պետք է շարունակել կրծքով սնուցումը հավելյալ սնուցման հետ զուգահեռ մինչև 2 տարեկան հասակը և ավել:
Aroxj.am-Երբ և ինչու է պետք երեխային կտրել կրծքից:
Աննա Դանիելյան, մանկաբույժ - Կարևոր է շարունակել կրծքով սնուցումը երկար ժամանակ, քանի որ այն նպաստում է երեխայի ճիշտ հոգեսոցիալական և ֆիզիկական զարգացմանը, որը շատ կարևոր է մանկական հասակում: Կրծքի կաթը ունի յուրահատուկ հատկություն յուրաքանչյուր տարիքում այն պարունակում է հենց այն բիոլոգիական ակտիվ նյութերը որոնք առավել անհրաժեշտ են տվյալ տարիքային խմբում: Կրծքով երկարատև կերակրումը նպաստում է երեխայի ճիշտ ֆիզիկական զարգացմանը, որոշ ալերգիկ հիվանդությունների կանխարգելմանը և պաշտպանում է ինֆեկցիաներից ի հաշիվ կաթում առկա իմունոգլոբինների: Բացի այդ կան նաև որոշ հոտազոտություններ, ըստ որոնց, երկարատև կրծքով կերակրվող երեխաների IQ- ն լինում է ավելի բարձր:
Aroxj.am-Որ դեպքերում են ժամանակից շուտ կտրում կրծքով կերակրումը:
Աննա Դանիելյան, մանկաբույժ Երեխային կրծքից կտրել խորհուդ է տրվում 1,5 տարեկանից ոչ շուտ, եթե չկան հակացուցումներ (գալակտոզեմիա երեխայի մոտ, մոր մոտ հայտնաբերված ՄԻԱՎ վարակ, ակտիվ չբուժված տուբերկուլյոզ, քիմիոթերիապիա կամ ճառագայթային թերապիա ստացող մայրերը և այլն):
Դադարեցնեու որոշումը կայացնում է մայրիկը հաշվի առնելով բժշկի խորհուրդները, իր ինքնազգացողությունը: Որոշ մայրիկների համար դա հարմարեցվում է աշխատանքի վերադառնալու ժամկետի հետ: Կրծքով սնուցման դադարեցումը ունի մի շարք նրբություններ: Այն չպետք է համընկնի երեխայի հիվանդության հետ, հիվանդանալու դեպքում պետք է շարունակել կրծքով սնուցումը: Քանի որ կրծքով կերակրման դադարեցումը սթրես է երեխայի համար այն պետք է դադարեցնել մոր աշխատանքի վերադառնալուց գոնե մեկ ամիս առաջ և պետք է չհամընկնի երեխայի կյանքում մեծ փոփոխությունների հետ՝ օրինակ ճանապարհորդություն, բնակավայրի տեղափոխում կամ ամառային ամիսներին, քանի որ այս ժամանակահատվածում մեծ է աղիքային ինֆեկցիաներով հիվանդանալու վտանգը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



