Հետաքրքիր իրավիճակ է ստացվում. 
Ֆյուլեն տարրանջատել է Ղրիմի և Արցախի դեպքերը և դրանով իսկ ադրբեջանցի լրագրողին հասկացրել, որ դրանք տարբեր և իրար հետ ոչ մի նմանություն չունեցող գործընթացներ են: Իսկ Հայաստանը բոլոր միջազգային ատյաններում` ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում, ԵԽԽՎ-ում պաշտպանել է Ղրիմի բռնակցումը և քվեարկել դրա օգտին: Հիմա ինչ է ստացվում, մեր արտաքին քաղաքականություն մշակող մարմինները չե՞ն գիտակցում, թէ որքան վտանգավոր է Հայաստանի համար Ղրիմի նախադեպը կապել Արցախի ժողովրդի արյունով նվաճած անկախության հաստատված փաստի հետ, թե՞ ուղղակի Եվրասիական տնտեսական միությունն է կուրացրել նրանց աչքերը:
Ամեն դեպքում լավ է, որ Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը արտացոլում է օբյեկտիվ իրականությունը` ինչքան էլ որ նեո Սովետ միության տեսլականը մթագնած լինի մեր ազգային գիտակցությունը և արգելափակի մեր կարողությունը կամ ցանկությունը միջազգային ատյաններում առաջնորդվել Հայաստանի ազգային ու պետական շահով:
Տեսնես այս նույն հարցի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի Լավրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել