Լոս Անջելեսում բնակվում է մի տաղանդավոր ու հնարամիտ նկարիչ-քանդակագործ: Նա հանդես է գալիս Ֆակարո կեղծանվամբ, իսկ նրա իսկական անունը Կարոլինա Ֆոնտուրա Ալզագա է: Ֆալարոն անպիտան հեծանիվներից գեղեցիկ ջահեր է ստեղծում: Նա աղբանոցից հավաքում է հեծանիվների մաշված օղակներն ու շղթաները ու գործի անցնում: Կարճ ժամանակում ստեղծվում են այսպիսի հիասքանչ ստեղծագործություներ: Ֆակարոն, ով մտահոգված է կայուն զարգացման ու բնապահպանության հարցերով, ներկայումս փորձում է արվեստի նոր ճյուղեր ստեղծել, որոնցում կօգտագործվեն բացառապես հին ու օգտագործումից դուրս եկած առարկաները: Ստորև ներկայացված է նրա կողմից պատրաստված ջահերի հավաքածուն:  Ավելացնենք նաև, որ Ֆակարոն առցանց խանութներում վաճառում է այս ջահերը, ուստի սա նրա համար ոչ թե սոսկ հոբբի է, այլև գումար վաստակելու միջոց:














Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել