...ԿՇԻՌՔ-ՀԱՅԵԼԻ. ցանկացած հիվանդություն ստիպում է շրջապատող աշխարհին կարեկցանք կամ ցավակցություն ապրել, այսինքն ուշադրություն գրավել իր վրա...Այն կարող է տեղի ունենալ մարդու կատարված կամ չիրականացված ցանկությունների արդյունքում, այսինքն տեղի է ունենում էներգիաների հավասարակշռում, որը ստիպում է քո ցանկությունների համար վճարել...իրականությունը բազմաշերտ է, այն հասկանում ես այնքան, ինչքան որ տվյալ պահին պատրաստ ես քո ամբողջության մակարդակից ելնելով...ամեն ինչը քո շուրջը տեղի է ունենում այդ պրիզմայից ելնելով, ու բնականաբար ամեն ինչ կրկնվում է մի քիչ այս ու այն կողմ,բայց նույն ընկալման շրջանագծի սահմաններում: Ուրեմն, եթե ցանկանում ես ինչ որ բան փոխես, համենայնդեպս գոնե շանս ունենաս դուրս գալու այդ կարգավիճակից, բնականաբար՝ պիտի դուրս գաս ինքդ քո միջից, այսինքն ապստամբես ինքդ քո դեմ, այսինքն գիտակցության շրջանակդ ընդլայնես,այսինքն աշխարհընկալումդ փոխես,այսինքն կատարես արժեքների վերարժեքավորում...ու կատարես այդ ամենի համար քայլ,քայլ ու կարևորն ասեմ, որպես գաղտնիք՝ նորից ևս մի անգամ քայլ...գնացինք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել