Gaizka-Garitano-CD-Tenerife-EibarSportStar.am-ի թղթակցի հետ զրույցում Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչ Հարի վան Վիլիկը խոսել է գերմանական ակումբի, Հենրիխ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի մասին։ - Պարոն Վիլիկ, ինչպե՞ս եք սկսել զբաղվել ֆուտբոլով։ - Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 12 տարեկանից։ Մարզվում էի «Ֆորտունա-45» ակումբում։ 1960 թվականին այդ թիմի հետ դարձա Հոլանդիայի երիտասարդական առաջնության չեմպիոն։ 1962 թվականից սկսեցի մարզել ակումբի մանկապատանեկան թիմը։ 1976-ին ավարտեցի Հոլանդիայի բարձրագույն մարզչական ակադեմիան՝ ստանալով համապատասխան դիպլոմ։ 38 տարվա ընթացքում աշխատել եմ հաշմանդամ երեխաների հետ, մինչև 2000 թվականը դասավանդել եմ բարձրագույն մարզչական ակադեմիայում։ 2004-ից 2006-ը Բերտ վան Մարվեյկի հետ աշխատել եմ Դորտմունդի «Բորուսիայում»։ Եղել եմ թիմի մարզչական շտաբում, աշխատել վերլուծական կենտրոնում։ - Ինչպե՞ս եք գնահատում «Բորուսիայի» հնարավորությունները Բունդեսլիգայում։ Վերջին երկու տարիներին «Բավարիան» գերիշխում է Գերմանիայի առաջնությունում։ Վերջին փոփոխություններից հետո «Բորուսիան» կկարողանա՞ դիմակայել մյունխենցիներին։ - Չնայած որ «Բորուսիայում» հանդես են եկել Ռոբերտ Լևանդովսկու և Մարիո Գյոտցեի պես ֆուտբոլիստներ, միևնույն է, Դորտմունդն իր հնարավորություններով միշտ եղել է Գերմանիայի երկրորդ թիմը։ «Բավարիան» աշխարհի ամենահարուստ ակումբներից է և կարող է իրեն թույլ տալ ունենալ երկու հավասարազոր կազմ և վնասվածքների դեպքում խուսափել լուրջ խնդիրներից։ «Բորուսիայում» պատկերն այլ է։ - Ինչպե՞ս եք գնահատում Յուրգեն Կլոպի կատարած աշխատանքը։ Շատ մասնագետների կարծիքով՝ նա կատարյալ մարզիչ է դորտմունդցիների համար։ - Յուրգեն Կլոպը շատ բարձրակարգ մարզիչ է։ Նա հիանալի է տեսնում թիմի բացթողումները, հիանալի է վերլուծում թիմի խաղը։ Սակայն իր պահվածքով նա երբեմն նմանվում է ծաղրածուի. երբ հայտնվում է տեսախցիկների առջև, ամբողջովին կերպարանափոխվում է։ Կարծում եմ, որ այդ վատ էմոցիաները փոխանցվում են նաև թիմին։ - 2 տարի աշխատել եք «Բորուսիայում»։ Ճի՞շտ է, որ երկրպագուները «Սիգնալ Իդունա Պարկում» ֆանտաստիկ մթնոլորտ են ստեղծում։ - Այդ մարզադաշտում միշտ 80 հազարից ավելի երկրպագու կա, ցանկացած խաղի ժամանակ։ Շուրջ 25 000 դեղին շապիկներով երկրպագուներ տեղավորվում են հարավային տրիբունայում։ Նրանց ստեղծած մթնոլորտն աննկարագրելի է։ Կարծում եմ, որ դորտմունդցիների երկրպագուները լավագույնն են Եվրոպայում։ Հանդիպումներից դեռ 3-4 ժամ առաջ մարզադաշտն ամբողջովին լցվում է։ Նրանց համար ցանկացած խաղ մեծ տոն է։ Այնտեղ երբեք միջադեպեր չեն լինում։ Ամեն ինչ շատ խիստ է, նույնիսկ չնչին անկարգության դեպքում երկրպագուն զրկվում է տնային խաղերին հաճախելու հնարավորությունից, իսկ Դորտմունդում դրանից ավելի վատ բան չկա։ - Ի՞նչ կասեք Հենրիխ Մխիթարյանի մասին։ 2013-ին նա առաջարկներ ուներ նաև անգլիական «Լիվերպուլից։ Հենրիխի ընտրությունը ճի՞շտ եք համարում։ - 2013 թվականին նա շատ լավ մեկնարկեց, սակայն վնասվածքից հետո մի պահ կորավ։ Կարծում եմ, որ նա ճիշտ ընտրություն է կատարել, որ չի տեղափոխվել Անգլիա։ Նա պետք է մնա Դորտմունդում, որովհետև այստեղ լիովին կարող է բացվել որպես ֆուտբոլիստ։ «Բորուսիայում» նա իր ողջ ներուժը բացահայտելու հնարավորություն է ստացել։ Ամբողջական հոդվածը՝ SportStar.am կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել