Ստորգետնյա քաղքաքներ հանդիպում են աշխարհի տարբեր երկրներում: Այդ ստորգետնյա քաղաքներից մեկում կա ամեն ինչ: Ներկայիս Թուրքիայի տարածքում՝ պատմական Կապադովկիայում տեղակայված այս ստորգետնյա քաղաքը դարձել է հայտնի զբոսաշրջային կենտրոն իր արտասովոր ժայռե կառույցների, պատմական մասունքների և մշակութային կարևորության շնորհիվ: Կապադովկիայի լանդշաֆտը մարդու և բնության կողմից ստեղծված լավագույն բաներից է, սակայն այդ ողջ հսկայական կառույցի տակ սոսկ կեղտ, հող կամ ժայռեր չեն թաքնված:        

photo: flickr.com

Հազիվ թե որևէ մեկի մտքով անցներ, որ Կապադովկիայի տակ ստորգետնյա քաղաքների ցանց կա, որն իր տեսակի մեջ միակն է:

photo: 2.bp.blogspot.com

Դերինկույուն ամենահայտնին է իր չափերի ու խորության շնորհիվ: Այն երկրի մակերևույթից 60 մետր խորության վրա է գտնվում: Այստեղ մոտ 20.000 բնակիչ կարող էր բնակվել: Այս հինավուրց քաղաքը կանգուն է մ.թ.ա. 7-րդ դարից: Ստորգետնյա քաղաքի վաղ բնակիչները կառուցել են այն նվաճումներից ու պատերազմներից փրկվելու համար: Հնարամտությունը նրանց հնարավորություն ընձեռեց մի այնպիսի բնակելի տարածք կառուցել, որտեղ նրանք կարող էին աննկատ մնալ և պաշտպանել իրենց ունեցվածքը զավթիչներից:   

photo: impressivemagazine.com

Այս քաղաքը բաղկացած է 600 դռներից, որոնք տանում են սքանչելի ու հսկայական սենյակներ: Քաղաքը հնարավոր է ներսից փակել հսկայական փայտե դռներով, անգամ յուրաքանչյուր հարկը կարող է փակվել: Քաղաքը կառուցվել է լաբիրինթոսի ձևով, որպեսզի անծանոթ ներխուժողները դժվարությամբ տեղաշարժվեն քաղաքում:  

photo: commons.wikimedia.org

Դերինկույուն բաց է այցելությունների համար, սակայն զբոսաշրջիկներին թույլատրվում է տեսնել այս ստորգետնյա քաղաքի ընդամենը 10-15%-ը:  

photo: mdchotel.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել