Վերջերս շատ են ինձ հաղորդագրություններ ուղարկում այն մասին,որ newscash.ru կայքը չի փոխանցում օգտատերերի աշխատած գումարը: Ճիշտն ասած ինձ շատ զարմանալի թվաց այդ փաստը, քանի որ ես ինքս ստացել եմ այդ կայքում վաստակածս գումարը: Բայց, քանի որ բողոքները շատ էին, ես որոշեցի լուրջ զբաղվել այդ հարցով:

Սկզբում գրեցի կայքի ադմինիստրացիային, բայց մի քանի օր պատասխան չկար: Այնուհետև գրեցի նրանց ֆեյսբուքյան էջին, բայց մի քանի օր անց էջը փակվեց:

Երկար փնտրտուքներից հետո վերջապես գտա մի շատ կարևոր տեղեկություն: Պարզվեց, որ կայքի ադմինիստրատոր Անդրեյ Բուլգակովը մոտավորապես 2 ամիս առաջ ձերբակալվել է ԱՄՆ-ին պատկանող պաշտոնական կայքերից մեկից տեղեկություններ գողանալու հետևանքով:

Այս ամենից հետո ամեն ինչ պարզ է: Կայքը շարունակում է իր աշխատանքը, բայց այսպես ասած <<բնազդաբար>>: Կայքի ադմինիստրատորի ազատման ժամկետի մասին տեղյակ չեմ: Հնարավոր է, որ նա հետագայում շարունակի կայքի գործունեությունը, բայց այն այժմ չի աշխատում:

Եթե կայքը սկսի նորից գործել,ես ձեզ անպայման կտեղեկացնեմ այդ մասին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել