«Արդեն իսկ տեղի են ունենում ՀՅԴ-ՀՀԿ ստվերային բանակցություններ: ՀՅԴ-ն ինչ-ինչ ակնկալիքներ ունի՝ ստանալու նախարարական պորտֆելներ, բայց միաժամանակ կուսակցության ներսում էլ առկա են որոշակի տարաձայնություններ: Մեր աղբյուրի վկայությամբ՝ կուսակիցները ամեն ինչ անում են այդ բանակցություններից Աղվան Վարդանյանին մեկուսացնելու համար, թերևս հաշվի առնելով այն բացասական իմիջը ու սկանդալային պատմությունները, որոնք մնացել են որպես ժառանգություն՝ նրա նախարարական պաշտոնավարումից, սոցապ ոլորտում»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել