10421604_10204154095320093_3606936967551829865_nՀերթական վառ ու հիանալի տպավորությունը Համշենից:Վերին Քավրուն (2400 մետր) յայլայի ճամփին ահավոր սառը ջրով աղբյուրի (տեղացիներն ասում էին պուղար) մոտ հանդիպեցինք համշենցի այս կանանց: Նրանք չէին խոսում համշենյան խոսվածքով, հայկական ծագման մասին էլ չէին բարձրաձայնում: Ամեն դեպքում, նրանց հետ զրույցի ամեն բառից հետո հասկանում էիր, որ մարդիկ հետաքրքրված են իրենց ծագմամբ, ինչպես նաև իրենց բառապաշարում հայտնված որոշ հայերեն բառերով, տեղանուններով: Ձախից երկրորդը` Էմինեն, բարձրագույն կրթություն ուներ, շատ հետաքրքիր ու հետաքրքրասեր զրուցակից էր: Ահագին զրուցեցինք, հետաքրքրված էր հայերով, հատկապես կրոնով: Իրենց յուրահատուկ գլխաշորերին անդրադառնալուց նշեցին, որ այն մուսուլմանական ավանդույթի հետևանք չէ, այլ լեռներում արևից պաշտպանվելու միջոց է: Հետո պարզվեց, որ այս կանայք աշխատում են աշխույժ լեռնային հանգստավայրի վերածված յայլայում: Ասում էր, որ լեռներում կարելի է հանդիպել խաչերի նմանվող նշանների: Հետաքրքրական էր նաև այն, որ ըստ կանանց` վերջին տարիներին այս կողմերը շատ ակտիվորեն հրեաներ են գալիս, բարձրանում են լեռները, կարծես ինչ-որ բան փնտրում: Ընդհանուր մի դիտարկում ևս, համշենցիները, ովքեր խուսափում էին իրենց հայկական ծագում վերագրել, միևնույն ժամանակ չեն համարում իրենց թուրք, այլ հենց համշենցի կամ թուրքերեն ձևով` հեմշինլի:

Հ.Գ. Թեև առաջին հայացքից կթվա, թե կանայք գյուղացիներ են, բայց նրանցից մեկն ահավոր վախում էին մոտակայքում արածող ցուլից, ինչպես քաղաքաբնակները` գյուղերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել