Ուշագրավ դեպք տեղի ունեցավ երեկ հյուրանոցում, որտեղ մեկնել եմ հանգստանալու։ Կողոպտել էին ռուս զբոսաշրջիկներին։ Նրանց ողջ գումարը գողերը տարել էին։ Երբ տուժողները հյուրանոցից զանգահարեցին ոստիկանություն ժամը 13:00–ի կողմն էր, իսկ ժամանեց հունական ոստիկանությունը ժամը երեկոյան 9-ի կողմերը։ Զբոսաշրջիկները հուզված պատմում էին թե ինչպես են հետապնդել գողերին մինչև նրանց մեքենան, կային վկաներ ովքեր օգնել էին փորձանքի մեջ հայտնված մարդկանց և այլն։ Հույն ոստիկանները կանչից 8- 9 ժամ հետո ժամանելով այն էլ առանց թարգմանիչի գլուխները բազմանշանակ տմբմբացրեցին, երբ ռուս տուժողները ջարդրտված կիսաանգլերենով պատմում էին դեպքի մասին։ Ի վերջո ոստիկանները հայտարարեցին, որ չեն կարող դեպքի մասին հայտարարություն վերցնել հյուրանոցի սպասասրահում և առաջարկեցին տուժողներին ներկայանալ ոստիկանության բաժին հաղորդում տալու։ Երբ տուժող ամուսինները իրենց քայլերն ուղղեցին դեպի ոստիկանական մեքենան, ոստիկանները նրանց բացատրեցին, որ բացի ոստիկաններից միայն հանցագործները կարող են այդ մեքենայով տեղափոխվել։ Իսկ այդ դժբախտ ընտանիքին առաջարկեցին 30 եվրո վճարել տաքսիին, որպեսզի տաքսիով հասնեն ոստիկանություն։ Ամուսինները վրդովված էին, քանի որ գողերը նրանց թողել էին առանց որևէ գումարի։ Ինչին ոստիկանները ձեռքները թափ տվեցին և առանց գործին ընթացք տալու հեռացան։ Զբոսաշրջիկները մնացին առանց փող և 8 ժամ սպասելուց հետո որևէ օգնություն չստացան եվրոպական ոստիկաններից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել