Ինչպես հայտնի է, Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նորընտիր նախագահ ՌԵջեփ Էրդողանին։ Տեքստը լակոնիկ էր, խիստ արարողակարգային։ Շնորհավորանքից բացի` նաև վատ քողարկված մեղադրանքով համեմված։ Դիվանագիտության լեզվին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր մարդ կհասկանա, որ քաղաքավարության դրսևորումից զատ, ուղերձն որևէ այլ վերաբերմունք ոչ՛ Էրդողանի, ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ թուրք ժողովրդի հանդեպ չէր պարունակում։ Եվ ուրեմն ո՞րն է մարդկանց այսքան սուր քննադատությունների պատճառը։ Չէ՞ որ ընդամենը երկու օր առաջ հայկական լսարանին Սերժ Սարգսյանը հստակ հասկացրեց, թե ինչպես է վերաբերվում Թուրքիայի նորընտիր նախագահին` ասելով, որ հայերի համար «վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է»:

Էտ դեպքում ի՞նչն է խնդիրը, ժողովուրդ ջան։ Բա պետություն ենք ստեղծել որպեսզի պետական մակարդակով շփվենք աշխարհի հետ։ Այդ շփումն այս լեզուն է ենթադրում։ Պահանջ կլինի, խնդրանք թե ցանկություն, միևնույն է, գոյություն ունի դիվանագիտական արարողակարգ, որին իրենց ցանկացած հարգող պետություն պետք է հետևի։ Եկեք տարբերակենք իրականությունն արարողակարգից։ Վերջին հաշվով, երկու տասնամյակից ավել արդեն անկախ պետություն ենք։ Նման բաներին վաղուց պետք է սովոր լինեինք արդեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել