Սողոմոն իմաստունը մի անգամ դիմեց պալատական խորհրդականին.
-Օգնի՛ր ինձ...այս կյանքում շատ բաներ կան որոնք հանում են ինձ հունից և այդ ամենը մեծապես բարդացնում է կյանքս...
-Ես գիտեմ ինչպես օգնել,- պատասխանեց ծեր խորհրդականը,- ահա՛, դրե՛ք այս մատանին: Ուժեղ ցասման կամ ուրախության պահին պարզապես կարդացեք նրա վրա փորագրվածը՝ ԱՄեՆ ԲԱՆ Անցողիկ է...
Սողոմոնը հետևեց իմաստունի խորհրդին ու մի որոշ ժամանակ ապրեց խաղաղված...
Մի անգամ զայրույթի պահին, ինչպես միշտ, նայեց մատանուն, սակայն խաղաղվելու փոխարեն ավելի սաստկացավ նրա բարկությունը: Հանեց մատանին ու որոշեց շպրտել լիճը...սակայն այդ պահին նկատեց մատանու ներսի կողմում մի ուրիշ փորագրութուն...
-Դա նույնպես կանցնի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել