Բանակցությունների գնալուց առաջ հզոր արցախցիների, այդ թվում Սերժ Սարգսյանի ուժի ճնշման տակ իր պապայի ստորագրած խաղաղության համաձանագիրը խախտող Ադրբեջանի նախագահը պետք է գիտակցի, որ իր անհաշվենկատ քայլերի հետևանքը կարող է լինել այն, որ իր որդի Հեյդար Ալիևն այլևս ոչ մի համաձայնագիր ստորագրելու հնարավորություն կարող է չունենալ։ Իսկ Արցախի գոյամարտում փառավորված Արցախի Հերոս Սերժ Սարգսյանը կարող է վստահ լինել, որ իր թիկունքին կանգնած է համախմբված մի ժողովուրդ, որը պատրաստ է միասնաբար կյանքի կոչել մեր Գերագույն գլխավոր հրամանատարի ցանկացած որոշում։ Հուսով եմ, որ խաղաղության պահպանման միջազգային ողջ հանրության և հայկական կողմի ընդհանուր տեսակետը կհաղթանակի, հակառակ պարագայում հաղթանակելու է հայկական զենք ու ոգին. այս անգամ՝ վերջին անգամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել