Պատմությունը միշտ կրկնվում է: Առանց բացառության: Յասօր արդեն զուգահեռ մի քանի ցեղասպանություններ են ընթանում աշխարհում. Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, Սուդանում, Սիրիայում և իհարկե՝ Իրաքում: Իրաքի սցենարը շատ նման է հայկականին: Սինջարի վրա ապաստանած եզդիների ճակատագիրը գրեթե իդենտիկ է Մուսա Լեռան պատմությանը, այն բացառությամբ, որ կարծես՝ մուսալեռցիներն ավելի բախտավոր էին: Եզդիներն Իրաքի կարևորագույն համայնքներից էին, որ այդ երկրի էթնիկ գորգը հարուստ և կառավարելի էին դարձնում:
Հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում Հայաստանի եզդիները: Մտածու՞մ են արդյոք ջոկատներ կազմելու և իրենց հայրենակիցներին սուննի ֆանատիկոսներից փրկելու մասին, թե նրանց մի մասը՝ բողոքական աղանդների հարվելով այնքան է կորցրել իր ինքնությունը, որ արդեն էթնիկ բնօրրանի մասին բոլորովին այլևս չի մտահոգվու՞մ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել