Հարգելի խաղաղասերներ, ձեզ գրում եմ Ճամբարակի տարածաշրջանից, սահամամամերձ Վահան գյուղից: Իմ ծնողները այստեղ են, իմ հարազատները՝ բոլոր ինձ համար թանկ մարդիկ: Այստեղ հիմա խաղաղ է: Չնայած ամեն վայրկյան կրակի տակ հայտնվեու վտանիգին, մարդիկ իրենց գործ են անում: Համոզված եղեք, եթե հանկարծ իրավիճակը լարվի, այստեղ ապրողները, բոլորը, քաղաքում ապրողներից որևէ մեկին ոչինչ չեն ասելու, զենք են վերրցնելու, ու կանգնեն սահմանին:Դա պահանջում է իրենց զավակների անվտանգությունը, իրենց ծնողների, մեծերի գերեզմանը պաշտպանելու անհրաժեշտությունը, ու գյուղոի բարձունքի հուշահամալիրից ողջ գյուղին նայող՝ ղարաբաղյան առաջին պատերազմում զոհ գնացած մոտ մեկուկես տասնյակ նահատակների անխոնջ ու կենդանի, պարտավորեցնող անէական հայացքը: Հիմա լ սահմանին գյուղի տղերքն են՝ որպես պայմանագրայիններ: Կրակոցից ազատվելու լավագույն միջոցը կրակոցը լռեցնելն է: Դուք երևի չէք էլ պատկերացնում, թե դա ինչ է իրենից ներկայանցում: Ու լավ է, որ չեք պատկերացնում: Բայց համոզված եղեք, որ հաղորդում եմ ձեզ այս գյուղի ու այս տարածաշրջանի բնակչության կարծիքը: Եթե պետք է, որ խաղաղությունը հաստատվի պատերազմիով, ուրեմն պատրաստ են դրան: Երբեմն դա խաղաղության հասնելու միակ միջոցն է: Երբ դուք խոսում եք խաղաղության՝ որպես բացարձակ արժեքի մասին, հիշեք, որ դա չի նվիրվում, այլ նվաճվում է, ո որ դա ցանկության հարց չէ: Դա պարզ՝ ինքնապաշտպանության միջոց է: Անցած 20 տարիների հարաբերական խաղաղությունը հենց այդ ճանապարհով էր ձեռք բերվել: Ու դա այս մարդիկ էին ձեռք բերել: Եվ եթե դրա համար մեկ պատերազմ ևս դիմակայելու անհրաժեծտություն առաջացնի, ուրեմն թող այդպես լինի: Աստված առաջ, եթե իհարկե, այլընյտրանք չկա:



