Օգոստոսի 8 - ին, ռուս - վրացական պատերազմի 6-րդ տարելիցի օրը Սոչիում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, չնայած որ մինչ այդ պատրաստվում էր հանդիպում Փարիզում: Ինչ փոխվեց և ինչու հանդիպման վայրը տեղափոխվեց Սոչի?
Ուկրաինայում ընթացող Ռուսաստանի համար անբարենպաստ գործընթացների ֆոնին Հարավային Կովկասը ձեռք է բերում մեծ կարևորություն, քանի որ եթե Արևմուտքը հաջողի Ուկրաինայում, ապա հաջորդը լինելու է կամ Հայաստանը կամ Ադրբեջանը` ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում տեղափոխելով դեպի Արևմուտք, ինչը Ռուսաստանի համար նշանակում է վերջնական կապիտուլյացիա: Ինչ պետք է աներ Ռուսաստանը այս սցենարը թույլ չտալու համար? Հաստատեր իր ռազմական ներկայությունը տարածաշրջանային կարևորագույն հատվածներում` այն է ԼՂ հակամարտության շփման գծում: Ռուս խաղաղապահների տեղակայման հարցը վաղուց է քննարկվում կուլիսներում, ինչին դեմ էին արտահայտվել Իրանը, և Արևմտյան տերությունները: Սակայն սպասվող հանդիպմանը նախորդած իրադարձությունները և ռազմական գործողությունների վերսկսման ցուցադրական քայլերը նպաստավոր իրավիճակ են ստեղծում Սոչիում այս հարցը բարձր մակարդակի վրա քննարկելու և վերջնական որոշման հանգելու համար: Իսկ թէ ինչ է նշանակում ռուսական զորքերի առկայություն զինված հակամարտության գոտում թերևս հատուկ բացատրելու կարիք չկա, միակն մեկ բան պետք է հիշել, որ ռուսական զորքը իր զբաղեցրած տարածքից հեշտությամբ չի հեռանում . . .

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել