Ղարաբաղի հարցն ունի միայն մեկ լուծում, դա Ադրբեջանի մասնատումն է: Շատերը կարծում են, որ մասնատումը կարող է տեղի ունենալ ազգային հողի վրա, սակայն ավելի իրատեսական է իրաքյան տարբերակը: Ադրբեջանի հյուսիսի սունիների ու հարավի շիաների հնարավոր ճեղքվածքը ազգային փոքրամասնությունները առկայությունը նույնպես կարող է նպաստել՝ լեզգիներն ու ավարները սունիներ են, թալիշները շիաներ:
Թուրքիայում քրդական ինքնավարության կայացման հետ մեկտեղ Ադրբեջան-Թուրքիա կապը կտրվում է, իսկ սյունի-շիա խորացող տարանջատումը կլարի իրավիճակը Արբեջանում: Լիբիայի, Իրաքի, Սիրիայի փորձը ցույց է տալիս, որ ավտորիտար ռեժիմներն այդ երկրները միավորող հիմնական գրավականն է: Ադրբեջանում կենտրոնական իշխանության թուլացումը կարագացնի այդ գործընթացները: Արտաքին ուժերի շահերը հիմնականում համընկնում են այդ սցենարի հետ: Տարածաշրջանի միակ երկիրը, որին դա ձեռնտու չէ, Թուրքիան է, սակայն Թուրքիան նույնպես գնում է կրոնականացման ճանապարհով, ինչը թուլացնում է Ադրբեջան-Թուրքիա ագայնականության վրա հինված գաղափարական կապը:
Այս սցենարը պետք է հանդիսանա Հայաստանի համար որպես համապատասխան քաղաքականություն վարելու կոնցեպցիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել