Հայաստանում Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցած քննարկումները այդպես էլ չբարձրացան քաղաքական մակարդակի և, ինչպես դասագրքերում ներկայացվող Հայաստանի «պատմությունը», կտրված մնաց աշխարքաղաքական տրամաբանությունից: 
«Հայկական պատմությունը» մի անհասկանալի կտրտված պատումների շարք է՝ առանց որևէ քաղաքական և քաղաքակրթական տրամաբանության: Ավանդույթը նույն կերպ շարունակվում է, և ինչպես առաջ, հիմա նույնպես աշխարհը բաժանված է հայերին սիրողների ու չսիրողների:
Ղարաբաղի հարցի լուծումը հիմա գտնվում է Ուկրաինայում, Սիրիայում, Պաղեստինում, Աֆղանստանում...: Լուծման վրա մեծ ազդեցություն ունեն նաև Հայաստանի դեմոգրաֆիան, արդյունավետ կառավարումը, հանրային մոբիլիզացիան ընդհանուր ազգային խնդիրների շուրջը և ամենակարևորը` հանրության ներսում արդարության գաղափարի գոյության վրա: 
Մնացած բոլոր «քննարկումները» ուղղակի պրոֆանացիա է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել