Ազգ իմ հայոց

Որ ֆեյսբուքում տարածում եք, որ գնդակոծում են Բերդի հարակից գյուղերը, դրանից ի՞նչ եք/ենք շահում...

Հարց եմ տալիս, խնդրում եմ նախատինք չհամարել.

Արդյոք դրանով ինչ-որ բան կանխում եք, իսկ եթե ոչ ու սա ձեր մեջի գազը հանելու համար է, նեղվածությունից ֆեյսբուքում հայհոյելու և հանգստանալու համար է, կամ որ իբր դուք ինֆորմացված եք, գոնե մի պահ պատկերացնո՞ւմ եք, թե էս ամեն ինչի հետևանքը ինչ է լինում

Լուրջ ուզում եմ հասկանալ էս խուճապը տարածելու իմաստը...մարդ մտածում է, լավ է խրամատներում մեր զինվորները չեն կարդում կայքեր ու ֆեյսբուք, թե չէ հիմա թողել փախել էին թիկունքի էս թույլ վիճակից...

Միգուցե սխալ եմ, բայց կցանականամ լսել փաստարկված ու հիմնավորված հակառակ տեսակետը, ձեր ճիշտ լինելու հավաստիքը.....

Հ.Գ. Սա գրում եմ, ոչ միայն ներկայիս վիճակի մասին, այլ ընդհանրապես. էն իրար հետ բամբասվողների նման ամեն մեկս փորձում է առաջինն ինքը էդ մասին տարածի...

Սպասում եմ...Ինչպես կասեր ժամանակակից դասականը՝ ինձ լայքեր պետք չեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել