Դրսի հայ տղաները ամուսնության համար ինչո՞ւ են գալիս Հայաստանից աղջիկ տանելու... կարծում եք՝ մենք լա՞վն ենք, դրա՞ համար...ես այդպես չեմ կարծում... դրսի աղջիկները իրենք իրենց հարգում են, ստիպում, որ տղամարդը տուն, տեղ, աշխատանք ունենա, իրենց համար լավ հագուստ ու զարդեր գնի, իրենց լավ պահելու երաշխիքներ տա... իսկ Հայաստանի աղջիկներիս համար մեկ է, էնքան ամուսնանք, դրսի անունն էլ, որ լսում ենք, մեզ լրիվ ենք կորցնում, պատրաստ ենք էդ տղամարդուն անգամ մի շապիկ ունենալու դեպքում ուզենք, գնանք, դուրս գնանք՝ առանց հետևանքների մասին մտածելու: Ես հակաքարոզչություն չեմ անում, ուղղակի ուզում եմ՝ մենք էլ մեզ հարգենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել