Իրանի դեսպանի հայտարարությունը պետք է քննարկել տարածաշրջանային զարգացումների ենթատեքստում: Իմ կարծիքով խոսքը գնում է Թուրքմենական գազի արտահանման մասին: Այն կամ պետք է արտահանվի Եվրոպա Կասպից ծովով դեպի Ադրբեջան ու Թուրքիա` Նաբուկո գազամուղի ծրագրի վերակենդանացման մասին է խոսքը, այդ դեպքում Իրանը և Հայաստանը դուրս են մնում այդ ծրագրից, կամ Իրանով Հայաստան ու Վրաստան: Թուրքմենստանից Իրան գազամուղը պատրաստ է, մնում է ավելացնել Հայաստանի հատվածը, որի հողային աշխատանքները արդեն արված են / ավելի փոքր տրամաչի գազամուղ արդեն կա/: Ինչ վերաբերում է Ադրբեջանով անցնող հնարավոր գազամուղին, ապա կա Կասպից ծովի-լճի խնդիրը, ինչպես նաև ծովով անցկացվելիք ավելի թանկ և երկար գազամուղի հարցը: Պարզ է, որ այստեղ խոչընդոտը Ռուսաստանն է, ով թույլ չի տալիս այլընտրանքային գազամուղեր անցկացնել: Վերջերս Իրան-Ռուսաստան հարաբերությունները որոշակիորեն սառել են: Սա է խնդիրը և պատահական չի, որ տարբեր երկրների շահերը սպասարկող տեղական խոսնակները այդքան ակնհայտորեն տարբեր կերպ են որոկավորում Իրանի դեսպանի հարցազրույցը:

Կից՝ կարդացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել