Դմիտրի Կիսիլյովը ria.ru կայքում հոդվածն է գրել: Ակնհայտորեն փաստերը միտումնավոր կերպով աղավաղված են: ՀԱԿ-ը ներկայացված է որպես պրոարևմտյան կառույց, որը պատրաստվում է «գունավոր» հեղափոխություն իրականացնել, ընդդիմությունն էլ՝ ԲՀԿ-ն մեջ, նույնպես պրոարևմտյան ուժեր են ըստ հոդվածագրի: Հայաստանն էլ Ուկրաինայի օրինակին է հետևելու: Նորից բարձրացված է ռուսերեն լեզվի կարգավիճակի հարցը, շատ լավ հասկանալով, որ դրան հետևելու է հերթական հակառուսական ալիքը:
Այն, որ իրավիճակին Կիսելյովը լավ է տիրապետում, ակնհայտ է: Այստեղից առաջանում է հարց, ինչո՞ւ է գրվել այս հոդվածը: Կարելի է մի քանի եզրակացություններ և ենթադրություններ անել, սակայն մեկ բան ակնհայտ է. դա գրվել է, որ Հայաստանում հակառուսական ալիք բարձրանա: Իսկ ինչո՞ւ, դա արդեն շատ հետաքրքիր հարց է: Հոդվածագիրը չի թաքցնում, որ Կովկասում ստեղծված իրավիճակը կապված է Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների և սպասվող աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետ:
Հ.Գ. Ռուսալեզու տարածքում մեծ լսարան ունեցող «Совершенно Секретно» ամսաթերթի վերջին համարի առաջնորդող հոդվածվում գրված էր, որ Ղարաբաղը պատմականորեն բնիկ ադրբեջանական տարածք է, որտեղ հայերը հայտնվել են 19-րդ դարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել