37706971in.am-ը գրում է.

Ռումինիայի նախագահ Տրոյան Բեսեսկուն հրաժարվել է հրաժարական տալ` կորուպցիոն սկանդալի հետ կապված, որին մասնակից է նրա հարազատ եղբայրը` Միրչին: Վերջինս խոստացել է կաշառքի դիմաց նախագահին ստիպել բանտից ազատել մարդասպանության համար դատապարտված քրեական հեղինակություն Սանդա Անգելին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:

«Ստիպված եմ հուսախաբ անել, բայց իմ մանդատը ես կավարտեմ մինչև վերջ: Իմ եղբայրը կասկածյալ է իր ունեցած ազդեցությունից օգուտ քաղելու հարցում, սակայն նա 60-ամյա մարդ է, որն ապրում է Կոստանցայում իր ընտանիքի հետ: Ես և իմ ընտանիքն ապրում ենք Բուխարեստում»,- հայտարարել է Բեսեսկուն:

Նա նաև հավելել է, որ հատուկ ծառայությունները և իրավապահ մարմինները երբևէ նախագահին «Անգելի գործի մասին հաշվետվություն չեն ներկայացրել»:

Նշենք, որ նախագահին պաշտոնը լքելու պահանջ են ներկայացրել Սենատի նախագահ Քելին Պոպեսկու-Տերիչանուն և վարչապետ Վիկտոր Պոնտան` Միրչի Բեսեսկուի կալանքից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել