Tert.am-ը գրում է.

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը Tert.am-ի հետ զրույցում առաջարկեց «Հայռուսգազարդ» ընկերության վերջին հինգ տարվա՝ պետությանը շահաբաժին չվճարելու և վնասով աշխատելու փաստը դիտարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում արված հայտարարության մեջ:

«Մեր հայտարարությունը, որ ընկերությունը հինգ տարի վնասով է աշխատել, ի պատասխան նրա էր, որ հաձնաժողովն ասել էր, թե հինգ տարվա շահույթից ընկերությունը պետությանը շահաբաժին չի վճարել»,-ասաց նա:

Թե ինչպես է հնարավոր հինգ տարի վնասով աշխատել, ընկերության մամուլի քարտուղարը պատասխանեց. «Կան մի շարք օբեկտիվ պատճառներ, որոնք բացասական ազդեցություն են ունեցել ֆինանսատնտեսական արդյունքների վրա, ինչը փաստվել է աուդիտորական եզրակացություններում և հաստատվել հիմնադիրների կողմից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել