Lurer.com-ը գրում է.

Իրաքում իրադարձությունների համար մեղավորն այդ երկրի վարչապետ Նուրի ալ Մալջքին է: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: Այս մասին հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը:

Էրդողանի խոսքով՝ Արևմուտքը մշտապես աչք է փակել սունի մահմեդականների դեմ Մալիքիի ճնշիչ քաղաքականության, ինչպես նաև այլ ուժերի քաղաքականության վրա: «Իրաքի բանակի 98 տոկոսը շիաներ են, և դա ապացուցում է, որ սունիները ճնշումներ են ենթարկվել Մալիքիի կառավարության կողմից»,- ասել է նա:

Թուրքիայի վարչապետին հարկ է հիշեցնել, որ Իրաքում միջէթնիկական և կրոնական բախումներ հրահրելու համար մահվան դատապարտված փոխնախագահ Թարիք ալ Հաշիմին քաղաքական ապաստան է է ստացել Թուրքիայում հենց նրա հովանավորությամբ: Այսօր Իրաքում տեղի ունեցող միջկրոնական բախումները, որոնք վերածվել են ներքին պատերազմի, Հաշիմիի՝ նույն է, թե Էրդողանի սադրիչ քաղաքականության հետևանքն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել