Armsport.am-ը գրում է.
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում մրցեցին Իտալիա – Ուրուգվայ եւ Կոստա Ռիկան-Անգլիա զույգերը: Թիմերը ընդգրկված են D խմբում, որը համարվում է «մահվան» խումբ:
Տուրից առաջ Կոստա Ռիկան արդեն վաստակել էր հաջորդ փուլի ուղեգիր, իսկ Անգլիան կորցրել էր բոլոր հնարավորությունները: Այս խաղում թիմերը գոլեր չխփեցին:
Ուրուգվայի եւ Իտալիայի հավաքականների մրցավեճում հաշիվը միայն 81-րդ րոպեին: Անկյունային խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ ուրուգվայցիների ավագ Դիեգո Գոդինը:
Շատերի համար անսպասելիորեն հզոր հավաքականներով համալրված այս խմբի առաջին տեղը զբաղեցրեց Կոստա Ռիկայի ընտրանին, որին ընգծված հետնապահ էին համարում: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ուրուգվայի հավաքականը:
Իտալիա – Ուրուգվայ՝ 0:1
Գոլը՝ Գոդին 81
Կարմիր քարտ՝ Մարկիզիո 59
Թիմերի մեկնարկային կազմերը.
Իտալիա. Բուֆոն, Դե Շիլյո, Կյելինի, Դարմիան, Բարցալի, Բոնուչի, Մարկիզիո, Պիրլո, Վերատի, Բալոտելի, Իմոբիլիե:
Ուրուգվայ. Մուսլերա, Գոդին, Պերեյրա, Խիմենես, Կասերես, Ռոդրիգես, Լոդեյրո, Ռիոս, Գոնսալես. Կավանի, Սուարես:
Կլաուդիո Մարկիզիոն այս խախտման համար պատժվում է կարմիր քարտով: