Ֆուտբոլի աշխարհի առաջնության D խմբի երրորդ տուրի հանդիպումների առաջին կեսերից հետո լուսատախտակի վրա զրոներ են:
Եթե Կոստա-Ռիկա-Անգլիա խաղը մարզական առումով հետաքրքրություն չի ներկայացնում, նույնը չի կարելի ասել Իտալիա-Ուրուգվայ հանդիպման մասին:
Այս թիմերն ունեն հավասար միավորներ, բայց իտալացիներին բավարարում է նաև ոչ-ոքին, որովհետև նրանք ունեն խփած ու բաց թողած գոլորի ավելի դրական հարաբերակցություն:
Այս առումով առաջին կեսում իտալացիները կարողացան իրենց մարտավարությունը պարտադրել ուրուգվայցիներին՝ վերջիներիս զրկելով սուր գոլային պահեր կազմակերպելու հնարավորությունից: Եթե Չեզարե Պրանդելլիի սաներին հաջողվի նույն տակտիկան կիրառել երկրորդ կեսում, հաջողությունն երաշխավորված է: Ավելին, երկրորդ կեսում ուրուգվայցիները շեշտը դնելու են հարձակողական ֆուտբոլի վրա, ինչն ենթադրում է, որ իտալացիներն արագ հակագրոհների միջոցով գնդակ խփելու հնարավորություն են ստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել