Life.panorama.am-ը գրում է.
Հարավ-չինական ծովի ափերին գտնվող Թայշան քաղաքում ավարտին է մոտենում երկու հզոր ատոմային ռեակտորների շինարարությունը: Նախատեսվում է, որ դրանցից յուրաքանչյուրը ռեկորդային ծավալների էլեկտրաէներգիա կարտադրի: Ի դեպ, մասնագետները պնդում են նաև, որ նոր չինական ռեակտորների հզորությունը գրեթե 2 անգամ կգերազանցի միջին ռեակտորի հզորությունը:
Նշենք նաև, որ նոր ատոմային էեկտրակայանների շինարարությունը ոչ միանշանակ է ընդունվում համաշխարհային բնապահպանական կազմակերպությունների կողմից և առաջին հերթին այն պատճառով, որ Չինաստանում ատոմային էներգետիկային վերաբերող ամեն ինչ պահվում է առավելագույն գաղտնիության պայմաններում: Նոր կառույցների շինարարությունը առանձնապես ոգևորություն չի առաջացնում նաև Հոնկոնգում, քանի որ քաղաքը գտնվում է ատոմակայաններից ընդամենը 150 կմ հեռավորության վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ