Tert.am-ը գրում է.

Իսպանիայի հյուսիսում գտնվող Նավարրա ինքնավար համայնքի խորհրդարանը հունիսի 23-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչը տեղի է ունեցել «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության ակտիվ ջանքերի շնորհիվ։

Ինչպես տեղեկացնում է eufoa.org կայքը, խորհրդարանականները նշել են, որ 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի կրած տառապանքները ոչ այլ ինչ են, քան իսկական ցեղասպանություն։

Այս կապակցությամբ օրենսդիրները հռչակագիր են ներկայացրել, որում քննադատվում է այն ժամանակվա թուրքական ռեժիմի վարած քաղաքականությունն ու կոչ է արվում այդ երկրի այժմյան իշխանություններին դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ինչպես նաև խաղաղ ձևով լուծել սահմանային վեճերը։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Եվրոպական Միությանն անդամակցելու համար Թուրքիան անհապաղ պետք է անդրադառանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ու Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման խնդիրներին։

Այսպիսով, Նավարրան Կատալոնիայից, Բասկերի երկրից ու Բալեարյան կղզիներից հետո դարձավ իսպանական 4-րդ շրջանը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել