1. Եկամուտներն ուղղեք նոր ներդրումներին
Երբ դու առաջին մեծ փողերն ես աշխատում, առաջանում է գայթակղություն՝ դրանք ծախսելու: Պետք չէ դա անել, ավելի լավ է դրանք ներդնել գործի մեջ, որը ձեզ եկամտաբեր է թվում: Ես դա վաղ եմ հասկացել, երբ դեռ ավագ դպրոցում էի սովորում: Ես ու ընկերս գնեցինք փինբոլի հին խաղային ավտոմատ և տեղադրեցինք այն վարսավիրանոցում: Ստացված եկամուտը մենք չծախսեցինք, ինչպես մեր փոխարեն կանեին դեռահասների մեծամասնությունը, այլ սկսեցինք նոր խաղային ավտոմատներ գնել: 26 տարեկանում ես արդեն 174.000 դոլար ունեի, որը այսօրվա 1,4 միլիոն դոլարին համարժեք գումար էր:
2. Պատրաստ եղել տարբերվել
Մի ընդունեք որոշումներ՝ հիմնվելով այլոց ասածների վրա: Երբ ես սկսեցի կառավարել փողերը՝ հավաքագրելով տարբեր ներդրողներից մոտ 100.000 դոլար, ինձ ասացին, որ ես տարօրինակ եմ, և կանխատեսում էին, որ ես ֆիասկո կապրեմ: 14 տարի անց ես փակեցի այդ ընկերությունը, և այդ պահին դրա գինը կազմում էր 100.000.000 դոլար: Ինձ համար շուկան այն է, ինչ անում են ուրիշները: Որպեսզի վեր լինես շուկայից, պետք է գնահատես ինքդ քեզ սեփական չափանիշներով՝ հիմնվելով սեփական չափորոշիչների վրա, այլ ոչ թե հանրայինների:
3. Մի քնեք
Վաղօրոք հավաքագրեք տեղեկատվություն, արագ կայացրեք որոշումներ և հավատարիմ մնացեք դրանց: Տեղում անիմաստ դոփելն ու մտորելը ես անվանում եմ «քնել»: Երբ ինձ առաջարկում են գործի մեջ մտնել և փողեր ներդնել, ես հարցնում եմ, թե որքա՞ն դա կարժենա ինձ համար, և ինչ կստանամ ես դրա դիմաց, ու գրեթե անմիջապես էլ հայտնում եմ իմ որոշման մասին:
4. Վաղօրոք պայմանավորվեք
Բոլոր վիճելի հարցերը՝ հատկապես գումարայինները, պետք է լուծվեն մինչև գործը սկսելը: Այս դառը դասը ես ստացել եմ դեռ մինչև խաղային ավտոմատների բիզնեսը սկսելը: Պապս ինձ ու ընկերոջս վարձեց, որպեսզի մենք կարգի բերենք նրա խանութը: Մենք 5 ժամ ծանր արկղներ էինք քաշ տալիս, իսկ երբ վերջացրեցինք, պապս մեզ 90 ցենտ տվեց… երկուսիս համար: Ես ցնցված էի նման անարդարությունից:
5. Բիզնեսում մանրուքներ չկան
Ես անկեղծորեն հիանում էի ընկերոջովս, ով իր գրասենյակի միայն այն պատն էր ներկել, որը երևում էր դրսից, և այդ կերպ խնայողություն էր արել՝ ներկի հաշվին: Սովորեք խնայել անգամ մանրուքների վրա, և դա էականորեն կավելացնի ձեր եկամուտները:
6. Ապրեք ձեր միջոցներին համապատասխան
Պարտքերի մեջ մի մտեք: Պարտքով ապրելով դեռ ոչ ոք միլիոնատեր չի դարձել: Ես կյանքումս պարտքով փող չեմ վերցրել: Փոխարենը, միշտ աշխատել եմ փող վաստակել, ապա «յոլլա գնալ» նրանով, ինչ ունեմ: Պատքեր ունեցողներին կարող եմ խորոհուրդ տալ հնարավորինս շուտ փակել դրանք ու սկսել կուտակել գոնե մինիմալ գումար, որը կարելի կլինի ներդնել գործի մեջ:
7. Պահանջկոտ եղիր
Համառությամբ ու պահանջկոտությամբ դուք ավելի շատ բաների կարող եք հասնել՝ անգամ ավելի փոքր կապիտալով, քան ձեր հարուստ մրցակիցը, ով զուրկ է այդ որակներից: 1983 թվականին ես գնեցի մի ընկերություն զուտ նրա համար, որ ինձ դուր էր եկել այն հանգամանքը, որ այնտեղ գործերով զբաղվում է դրա հիմնադիրը, ով Ռուսաստանից ներգաղթած մի կին էր: Արդյունքում, մի փոքրիկ խանութի սեփականատերից նա դարձավ իր ոլորտի իսկական լեգենդ ու բացեց կահույքի սրահներ ողջ Ամերիկայով մեկ:
8. Ժամանակին դուրս եկեք խաղից
Դեռահաս տարիքում ես մի անգամ ձիարշավարան գնացի ու խաղադրույք արեցի: Ես պարտվեցի և, որպեսզի լրացնեմ կորուստս, ես նորից դրույք արեցի և նորից պարտվեցի: Դա իմ մեկ շաբաթվա վաստակած փողն էր: Ես ուժ գտա իմ մեջ չշարունակելու ու գնացի և էլ երբեք չկրկնեցի նույն սխալը:
9. Գնահատեք ռիսկերը
1995 թվականին իմ որդու գործատուին ՀԴԲ-ն մեղադրեց գների ֆիքսացիայի մեջ: Ես որդուս խորհուրդ տվեցի ստեղծված իրավիճակում պատկերացնել ընկերության համար լավագույն ու վատագույն սցենարները, և նա շատ արագ հասկացավ, որ ռիսկերը էականորեն ավելի բարձր են, քան պոտենցիալ շահերը, ուստի նա լքեց ընկերությունը հենց հաջորդ օրը: Միշտ հարցրեք ինքներդ ձեզ. «Իսկ հետո ի՞նչ»: Դա կօգնի ձեզ պատկերացնել բոլոր հավանական սցենարները և կատարել ճիշտ ընտրություն:
10. Պարզեք, թե ինչում է հաջողության իմաստը
Չնայած իմ հսկայական կարողությանը՝ ես երբեք չեմ չափում հաջողությունը դոլարներով: Ապրելով բավականին երկար կյանք՝ ես հասկացել եմ, որ կենսական հաջողությունը չի կարելի չափել փողերով, այլ միայն այն մարդկանց քանակով, ում դու ես սիրում, ու ովքեր սիրում են քեզ:



