1. Մրցակցությունը սնունդ է հանճարի համար: Վոլտեր
2. Յուրաքանչյուր հանճար պատկանում է բացառապես ժողովրդին: Հյուգո
3. Մեծ մտածողները կարողանում են քիչ բառերով շատ բան արտահայտել, իսկ փոքրերը տիրապետում են շատ խոսելու և ոչ մի իմաստ չարտահայտելու ձիրքին: Լառոշֆուկո
4. Երկինքը երբեմն ականավոր անհատին պարսպապատում է անհրապույր արտաքինով, որը պաշտպանում է նրան` ինչպես փշերն են պաշտպանում պտուղը: Էմերսոն
5. Բավական է գաճաճը հսկայի ուսերին բարձրանա, և նա սկսում է պարծենալ, թե ինքը մեծ է հսկայից: Աուֆենբերգ
6. Հազարավոր տաղանդներ սոսկ պատմում են այն մասին, թե ինչ կա տվյալ դարաշրջանում, իսկ հանճարը մարգարեաբար ծնում է այն, ինչ պակասում է դարաշրջանին: Հեյբել
7. Ճշմարիտ մեծությունը խարսխվում է սեփական ուժի գիտակցության վրա, իսկ կեղծը՝ ուրիշների թուլության: Հերդեր

8. Մեծ գործեր կատարելու համար պետք չէ լինել մեծագույն հանճար, պետք չէ լինել մարդկանցից ավելի բարձր, պետք է լինել նրանց հետ: Մոնտեսքյո
9. Հանճարն ու մեծությունը նման են ադամանդների: Ամենից լավ նրանք դիտվում են հասարակ շրջանակի մեջ: Բաթլեր
10. Մեծագույն հանճարները չեն արհամարհում նրան, ով ցածր է իրենցից, մինչդեռ մնացած մարդիկ սովորաբար արհամարհում են նույնիսկ նրանց, ովքեր իրենցից բարձր են: Ֆոնտենել
11. Մարդիկ շատ հանդուրժող են: Նրանք ներում են ամեն ինչ, բացի հանճարից: Օսկար Ուայլդ
12. Տաղանդի շնորհիվ մարդիկ հաղթանակ են տանում առանձին խաղերում, իսկ թիմային աշխատանքի ու խելքի շնորհիվ՝ առաջնություններում: Մայքլ Ջորդան
13. Աստված է տաղանդ շնորհում, սակայն տաղանդը աշխատանքի շնորհիվ է վերափոխվում հանճարի: Աննա Պավլովա
14. Ես առանձնահատուկ տաղանդ չունեմ: Ես պարզապես չափազանց հետաքրքրասեր եմ: Ալբերտ Էյնշտեյն
15. Երբեք մի՛ շփոթիր գրպանիդ պարունակությունը տաղանդիդ չափի հետ: Մառլոն Բանդո



