ԵԽԽՎ-ում Ալիևը պաշտպանվում էր՝ «հարձակվելով» պատգամավորների վրաPanorama.am-ը գրում է.

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ժամանել է Ստրասբուրգ՝ ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության շրջանակներում։ ԵԽԽՎ-ում Իլհամ Ալիևի ելույթից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան։ 

Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, առաջին հարցը Ալիևին Սոցիալիստների խմբի անունից ուղղեց Իռլանդիայի պատգամավոր Մայքլ ՄաքՆամարան։

ՄաքՆամարայի հարցը վերաբերում էր Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներին՝ մասնավորապես Իլգար Մամմադովին և Անար Մամմադլիին։

ՄաքՆամարայի խոսքերով՝ Եվրոպայի խորհուրդը տվել է քաղաքական բանտարկյալի սահմանումը, սակայն զեկուցողին մերժել են մուտքը Ադրբեջան։ 

Ալիևին ՄաքՆամարան հարց ուղղեց․«Չե՞ք կարծում, որ այս ամենը նվազեցնում է ձեր լեգիտիմությունը՝ նախագահելու այս կառույցում և բաց կթողնեք արդյո՞ք այս բանտարկյալներին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել