Tert.am-ը գրում է.

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, այսօր հանդիպելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, բարձր է գնահատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և ՀՀ կառավարության միջև 2010թ. օգոստոսի 6-ին ստորագրված առողջապահության և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագիրը, որի շրջանակում առողջության առաջնային օղակում շարունակվում է բարեփոխումների իրականացումը, տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության պահպանման, շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների բնագավառներում համագործակցությունը: 

Այս մասին հաղորդում է ԱՆ կայքը:

Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը և ժողովրդին՝ Հայաստանի առողջապահության համակարգին ցուցաբերած աջակցության և երկարամյա համագործակցության համար:

«Առողջապահական ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք` հաշվի առնելով անցած ճանապարհը»,- ասել է Արմեն Մուրադյանը: 

Նախարարը նաև կարևորել է այն հայ բժիշկների դերը, ովքեր ապրում և ակտիվ գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում և մեծ ներդրում ունեն Հայաստանի առողջապահական համակարգի տարբեր ոլորտների զարգացման գործում։ Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց նրանց մշտական կապը հայրենիքի գործընկերների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել